News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգամ եթե Apple-ը չկարողանա հեղաշրջել ավտոմեքենաների շուկան Apple Car-ի միջոցով, ընկերության առաջին ավտոմեքենան կդառնա եկամտի շուրջ աղբյուր արդեն այս տասնամյակի վերջում, համարում են Piper Sandler հոլդինգի մասնագետները: Առաջատար վերլուծաբան Հարշ Քումարի խոսքով՝ Apple-ին բավական է զբաղեցնել համաշխարհային շուկայի 1 տոկոսը, որպեսզի ստանա 50 միլիարդ դոլարի չափով հասույթ 2030 թվականին: Իսկ առաջին շահույթը՝ շուրջ 5 միլիարդ դոլար, Apple Car-ը կգրանցի արդեն 2024 թվականին՝ էլեկտրամոբիլների առաջին 100 հազար խմբաքանակի թողարկմանը զուգընթաց, գրում է HighTehc-ը:

Piper Sandler-ի վերլուծաբանը պնդում է, որ Apple-ի ընթացիկ նպատակը 2024 թվականին 10 հազար էլեկտրամոբիլ վաճառելն ու 5 միլիարդ դոլար վաստակելն է: Այդկերպ այն կզբաղեցնի շուկայի 0,1 տոկոսն ու այնուհետեւ կանցնի ավելի հավակնոտ խնդիրների լուծմանը՝ 2030 թվականին շուկայի 1 տոկոսի գրավմանը: Եւ դա նվազագույն կանխատեսումն է. Apple-ն ունի բավականաչափ ռեսուրսներ առավել մասշտաբային ընդլայնման համար, սակայն վերջնական ռազմավարության հաստատումը կախված կլինի  տնօրենների խորհրդի որոշումից:

Ընկերությունը նաեւ արդեն ունի իր լուծումն ապագա ավտոմեքենաների համար՝ Apple CarPlay-ը, իսկ առաջիկայում դրան կավելանա նաեւ ինքնուրույն կառավարման համակարգը: Ծառայությունները կտարածվեն բաժանորդագրությամբ, համանման կերպով Tesla-ն կստանա շահույթ Full Self-Driving ավտոպիլոտից:

Piper Sandler-ում համարում են, որ Apple-ն ընտրել է ճիշտ ժամանակ ավտոմեքենաների շուկա մուտք գործելու համար: Ներկայում ավտոարտադրողներն ու դրա մատակարարները միտված են դեպի տեխնոլոգիական առաջընթացն ու թվայնացումը, իսկ Apple-ն ունի մեծ փորձ այդ ոլորտներում: Բացի այդ, Apple-ի ծրագրային ապահովումն արդեն պատրաստ է. iPhone-ի թայվանական հավաքող Foxconn-ն անցում է կատարում դեպի էլեկտրամոբիլների պլատֆորմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ