News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը պետք է իշխանության իր սեփական մարմինները ստեղծի Հայաստանում: Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, «Ռոդինա» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Ըստ նրա` ժողովուրդը պետք է հետեւի Հայրենիքի փրկության շարժման մեջ համախմբված ուժերին: Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ բանակը գիտեն ավելին, քան հասարակությունը, բանակը ավելին գիտի, քան ասել է մինչ հիմա:

Սահակյանը նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, գործադուլ է հայտարարել, չի կատարում իր գործառույթները, եւ այս պայմաններում ընդդիմությունը կարող է ուղիղ կապի մեջ մտնել ժողովրդի հետ: «Քաղաքական ճգնաժամը երկրում իշխանությունների անգրագետ գործողությունների եւ հայտարարությունների արդյունք է` ճիշտ այնպես, ինչպես նրանք Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջում» անվանեցին եւ վկայակոչեցին Սահմանադրության 14-րդ հոդվածը, որն արգելում է բանակին քաղաքականությամբ զբաղվել: Քաղաքական չեզոքությունը ցանկացած ճամբարի (իշխանության կամ ընդդիմության) չմիանալն է, որն էլ անում է բանակը: Այն քաղաքական ժողովներ չի կազմակերլում, կուսակցություններ չի ստեղծում, չի մասնակցում քաղաքական կազմակերպությունների աշխատանքներին, ուստի բանակին չի կարելի մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու մեջ: Ընդդիմության փողոցային ակտիվությունը հասկանալի է, բայց ի՞նչ են անում իշխանությունները փողոցում: Նա պետք է աշխատանքով զբաղվի»,- շեշտեց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Նրա կարծիքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է կառավարության եւ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, վաղուց պետք է խորհրդարանական նստաշրջան գումարվեր ճգնաժամի կապակցությամբ, սակայն այդ ամենը չարվեց: «Ինչո՞ւ էին այդ դեպքում այս բոլոր մարմինները ստեղծվել 30 տարի առաջ: Ինձ զարմացնում է այն մարդկանց պահվածքը, ովքեր 90-ականներին կանգնած էին պետության ստեղծման ակունքներում: Նրանք լռում են` այդպիսով հանցագործության հանցակիցներ դառնալով: Մի՞թե կոռուպցիայի դեմ պայքարի դատարկ կարգախոսն ավելի թանկ է, քան Հայրենիքը: Չէ որ դա պետության երկրորդական խնդիրն է. առաջնայինը քաղաքացիների անվտանգությունն է»,- պարզաբանեց նա:

Սահակյանը հավելեց, որ իշխանությունները հանձնեցին արյունով նվաճված տարածքները եւ մոռացան Ղարաբաղի մասին, այն բեռ էր նրանց համար, իսկ այժմ այդ նույն բեռը Հայաստանն է նրանց համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ