News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առաջին նախագահը հայտարարություն արել է դեկտեմբերին, որը մնում է ուժի մեջ, այն է՝ բախումներից խուսափելու համար երկիրը պետք է գնա քաղաքական լուծումների. Դեռ կա այդ հնարավորությունը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Կա խորհրդարան, որը կարող է որոշում ընդունել ցանկացած: Ցանկացած որոշու, որը կարող է բերել հանգուցալուծման եւ կանգնեցնել այս գահավիժումը, այս իրար ուտելու պրոցեսը, եւ երկիրը մտնի խաղաղ փուլ: Դա անհրաժեշտ է ոչ միայն հանուն ընտրությունների կամ հանուն իշխանափոխության, այլ անհրաժեշտ է հին վերքերը բուժելու, երկիրը կանխատեսելիճանապարհ մտցնելու համար: Սա է միակ անհրաժեշտ ու հրատապ լուծումը: Ինչքան ուշացնենք, իսկ մենք արդեն ուշցրել ենք,  մեր կորուստները լինելու են ավելի շատ:

Մեր լուռ լինելը դրանով է պայմանավորված. Մենք առաջարկել ենք քաղաքական լուծում: Երկիրը պետք է գնա քաղաքական լուծումների, այդ ավանդույթը պետք է պահպանվի, թե չէ ռեւանշի հնարավորությունը կա, իրար բախվելու հնարավորությունը կա, կրակելու հնարավորությունը կա: Պետք է դրանից խուսափել: Այսքան ցավ ու հարված կերած ժողովուրդը մեղք է, որ գնա այդպիսի բախումների»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա հավաստիացրեց, որ իրենք ոչ մի կողմին չեն պաշտպանում. «մենք վեր ենք կանգնած այդ կոնֆլիկտից»:

Ճշտող հարցին, թե արդյոք իրենք համարում են, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ՀԱԿ անդամն ասաց. «Կա իշխանություն, թող իրենք որոշեն, թե որն է տարբերակը. Կամ վարչապետ են փոխում, կամ արտահերթ ընտրությունների են գնում, կամ բանակցությունների են գնում: Լուծումներ կան. քաղաքակրթությունը տվել է քաղաքակիրթ լուծումներ եւ պետք է օգտվել այդ հնարավորությունից, քանի դեռ ուշ չի: Հետո դա արդեն կարող է անհնար լինել, երբ բանը բանից անցավ, երբ երկիրը դարձավ անհաշվարկելի ու անկանխատեսելի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ