News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շատ տարօրինակ է մտածել, որ ամեն ինչ սկսվել է տասնօրյա վաղեմության պատմությունից՝ կապված «Իսկանդերների» հետ: Ամեն ինչ իրականում սկսվել է 2018 թվականին եւ շարունակվել անցած տարի սեպտեմբերին: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, տեսակամրջի ժամանակ հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Պատգամավորը նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում երդվում էր, որ հավատարիմ է հայ-ռուսական հարաբերություններին եւ պայմանավորվածություններին, որոնք ստորագրել են նախկին իշխանությունները, որոնց դեմ նա ակտիվ պայքարում է:

Նրա խոսքով՝ 2018 թվականին իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսված ճգնաժամն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վրա, եւ երկար ժամանակ էր պահանջվում ճանաչելու համար, որը ոչ մի դրական բանի չհանգեցրեց, քանի որ հերթական անգամ համոզվեցին, որ «գործ ունեն ոչ կոմպետենտ կամ պատահական մարդկանց հետ»:

«Հասնելով զգալի «հաջողությունների» ներքին քաղաքականությունում՝ Փաշինյանն իշխանության գալուց հետո մեկ տարի անց սկսեց հրահրել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մյուս կողմից, վստահության ճգնաժամ առաջաքցրել հիմնական դաշնակիցների հետ հարաբերություններում՝ պատկերացում չունենալով, թե ինչ է կատարվում: Նա իրավիճակը հասցրեց այն կետի, որտեղ Ադրբեջանն ու նրա կողքին կանգնած Թուրքիան որոշեցին, որ հարմար պահ է ստեղծվել: Անցած տարի սեպտեմբերին պատերազմ հրահրելով, որը Հայաստանը պարտվեց՝ կորցնելով ոչ միայն բանակցային ռեսուրսը (այսինքն՝ շրջանները, որոնք զբաղեցրել էր 1994 թվականին), այլ նաեւ նախկին ԼՂԻՄ մի մասը»,-նշել է Զատուլինը:

Նա ընդգծել է, որ ռուսական զենքը չգիտես ինչու այլ ճակատներում եւ ռազմական գործողություններում ավելի լավն է եւ չի զիջում այլ զենքերին, իսկ ահա Ղարաբաղում պատերազմի ժամանակ հանկարծ բավարար չեղավ:

«Տվյալ դեպքում Հայաստանի նկատմամբ գլխավոր պահանջն այն է, որ պատշաճ մոբիլիզացիա չանցկացվեց: Ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշիի անկման հետ: Ռուսական զենքը պետք է վարկաբեկի Հայաստանում իշխանության ղեկին գտնվող այն մարդկանց ու պատգամավորներին, որոնք չեն ազատվել արեւմտամետ կողմնորոշումից: Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ստիպվար էր «քավության նոխազների» գնել, որոնք, իբր, սխալ են զեկուցել իրեն: Իսկ ինչո՞ւ է ՀՀ վարչապետն այդքան հեշտ նման տեսակի մեղադրանքներ հնչեցնում»,-եզրափակել է պատգամավորը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ