Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը, իսկ Բաղրամյան խողոտայում ընդդիմության հանրահավաքը, ԱԺ տարածքում տասնյակ ավտոբուսներով ոստիկաններ են տեղակայված: NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է այդ ավտոբուսները:
Ոստիկանները, բերվել են, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հսկելու համար:
Ավելի վաղ նշել էինք, որ ԱԺ շենքի պատշգամբում կան դիպուկահարներ, իսկ բակում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ: