News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահը կասկածում է, որ Ղարաբաղում պատերազմի օրերին Մոսկվա նախատեսած իր այցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով գործող իշխանությունները հատուկ են տապալել: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Sputnik- Արմենիան»: 

«Ըստ էության, սա շատ մութ պատմություն էր՝ իմ թեստին առնչվող պատմությունը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ հայտնել են այդ պատմության մանրամասները։ Բանն այն է, որ ես հետո հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,- պատմեց Քոչարյանը։

Սա հաշվի առնելով՝ նա հիմնավոր կասկածներ ունի, որ իրականում իրեն ուղղակի թույլ չեն տվել Ռուսաստան գնալ:

Քոչարյանը նաեւ հավելեց, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ չի ունեցել, սակայն հնարավորություն է ունեցել իրավիճակի վերաբերյալ իր նկատառումներն ու դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը:

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Քոչարյանին քննչական մարմինը վերադարձրել է անձնագիրը, քանի որ նա պիտի գնար Ռուսաստան` պատերազմի օրերին օգնության կազմակերպման հարցերը քննարկելու համար։ Սակայն այնուհետեւ հաղորդվեց, որ Քոչարյանի` Մոսկվա այցը չեղարկվել է, քանի որ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ