News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում, վստահության ճգնաժամ է բնակչության եւ պետության միջեւ,-ասել է Վույնովիչը:-Մենք շատ մտահոգված ենք, քանի որ, եթե այժմ  կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Ուստի կորցնում ենք ամենակարեւոր միջամտությունը, որը մեզ թույլ կտա պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ»:

Նա առանձնացրել է չորս կարեւոր տարր, որոնք ազդում են վստահության վրա: Առաջինն ու ամենակարեւորը, նրա կարծիքով, բնակչության հետ ուղղակի հաղորդակցումն է, երկրորդը՝ տեղեկատվության աղբյուրն է, որի օգնությամբ այն ձեւավորում է իր կարծիքը: Երրորդը՝ միջավայրն է, եւ չորրորդը՝ իշխանության, կառավարական մարմինների եւ բժիշկների օրինակը: Նրա խոսքով՝ բնակչությունն ավելի շատ կվստահի պատվաստումներին, եթե սեփական աչքերով տեսնի, որ այդ գործընթացն անցնում են ե՛ւ բժիշկները, ե՛ւ քաղաքական գործիչները:

Բացի այդ, Վույնովիչը նշել է, որ անհրաժեշտ է դասակարգել բնակչությանը, որ հասկանանք գլխավորը՝ ով չի վստահում: «Կան հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն մեր բժշկական անձնակազմին եւ մյուսներին մեծացնել վստահությունը»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ