News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Թուրքիայի «կարեւորագույն նշանակության մասին», փոխանցում է Daily Sabah-ը:
«Թուրքիայի կարեւորությունը կարելի է հասկանալ ընդամենը քարտեզին նայելով»,- հայտարարել է Ստոլտենբերգը Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում անցկացված առցանց միջոցառման ժամանակ:

Հարցին` արդյո՞ք Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի նախագահի` իր ռուս գործընկերոջ հետ հարաբերությունների ֆոնին, Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիան «մեծ նշանակություն ունի»: ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է դրա աշխարհագրական հարեւանությունն Իրաքի եւ Սիրիայի հետ եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում գրանցված առաջընթացը:

Իհարկե, քաղաքականությունն անբարոյական եւ կեղտոտ բան է, բայց ամեն ինչ սահմաններ ունի: Դեռ կես տարի էլ չի անցել Ադրբեջանի եւ Թուրքիայի լկտի ագրեսիայից Արցախի եւ Հայաստանի դեմ: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, օգտագործելով ՆԱՏՕ-ի զենքերը, ագրեսիայի լկտի ակտ է կատարել: Ընդ որում, Թուրքիան բացահայտորեն օգտվել է Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների «ծառայություններից»: Այս փաստը խոստովանել է ոչ միայն ՆԱՏՕ-ում այդքան չսիրված Ռուսաստանը, այլ նաեւ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ մի շարք այլ արեւմտյան տերություններ: Անտեսելով Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների զինյալների անմիջական ներգրավման վերաբերյալ բազմաթիվ փաստեր` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է Թուրքիայի դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում: Որպես հաջորդ քայլ` մենք առաջարկում ենք Յենս Ստոլտենբերգին Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել: Բարեբախտաբար, օրինակի համար հեռու գնալ պետք չէ. հայերեն լեզվով ցուցանակը տրորող Մեհրիբան Ալիեւային հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» դառնալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ