News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարայի Ճարտարապետների պալատը կոչ է անում կասեցնել մայրաքաղաքում շինարարությունը, որը կատարվում է հայկական եւ կաթոլիկ գերեզմանների տեղում, հայտնում է Bianet-ը:

Պալատից նշել են, որ Ուլուս շրջանում İller Bank պետական բանկի կառուցումը անօրինական է՝ հավելելով, որ բանվորները հայտնաբերել են մարդկային մասունքներ, հավանաբար փոքրամասնությունների խմբին պատկանող գերեզմանոցից:

Պալատի նախագահ Թեզաքան Քարաքուշ Քանդանի խոսքով՝ շինարարության ժամանակ հայտնաբերված մարդկային ոսկորները անատոլիական քաղաքակրթությունների քաղաքային թանգարանի փորձագետները տարել են փորձաքննության ենթարկելու: «Չնայած այս տեղեկությանը, շարունակվող շինարարությունը ոչ հարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութայնությանը,- ասել է Քանդանը: - Անմարդկային է բետոն լցնել նրանց վրա, ովքեր ապրել են Անատոլիայում՝ անկախ նրանց կրոնից, լեզվից կամ ռասայից»:

Նրա խոսքով՝ շինարարությանը կանաչ լույս տված իշխանությունները հանցագործություն են գործել՝ խախտելով մշակութային եւ բնական արժեքների պահպանման մասին № 2863 օրենքը, եւ պալատը մտադիր է դիմել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ