News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է հրապարակել զեկույց, որը գաղտնազերծում է ՉԹՕ-ների բազմաթիվ դիտումները: «Դեպքերն ավելի շատ են, քան հրապարակվել են»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:

«Դրանցից ոմանք գաղտնազերծվել են: Երբ մենք խոսում ենք այս դեպքերի մասին, մենք նկատի ունենք առարկաներ, որոնք տեսել են ՌԾՈւ կամ ՌՕՈւ օդաչուները, կամ որոնք հայտնաբերվել են արբանյակային լուսանկարների վրա»: Նրա խոսքով՝ ՉԹՕ-ները թռել են գերձայնային արագությամբ՝ չխախտելով ձայնային արգելքը, ինչպես նաեւ կատարել են մանեւրներ, որոնք անհասանելի են մարդկության ունեցած տեխնոլոգիաների համար:

Մի քանի ամիս առաջ Պենտագոնը հրապարակել էր «չբացահայտված օդային օբյեկտների» երեք տեսանյութեր: Ինֆրակարմիր ուղղորդման համակարգերով ռազմածովային ինքնաթիռների տեսախցիկների կողմից նկարահանված տեսանյութերը ցույց են տալիս սեւ առարկաներ, որոնք երբեմն անհավանական արագությամբ թռչում են քամու հանդիման:

Ռեթքլիֆը նշել է, որ ՉԹՕ-ներին հետեւել են «ամբողջ աշխարհում»: «Երբ մենք խոսում ենք դիտարկումների մասին, դա ոչ միայն օդաչու է, կամ պարզապես արբանյակ կամ որեւէ հետախուզական տեղեկատվություն»,- շարունակել է Ռեթքլիֆը: «Սովորաբար մենք ունենք մի քանի հաղորդիչներ, որոնք որսում են այս իրերը, եւ դրանցից որոշները պարզապես անհասկանալի երեւույթներ են»:

Նա նաեւ հավելել է, որ հետախուզության աշխատակիցները փորձում են գտնել «իրատեսական բացատրություն» բոլոր չբացահայտված թռչող օբյեկտների համար: «Երբեմն մենք մտածում ենք՝ արդյո՞ք մեր հակառակորդներն ունեն շատ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ: Բայց լինում են ժամանակներ, երբ մենք բացատրություն չունենք որոշ բաների համար, որ տեսել ենք»:

Ակնկալվում է, որ Պենտագոնը զեկույցը մինչեւ հունիսի 1-ը կհրապարակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ