News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսային հիվանդության վարակման նոր ալիքը նույն ուժգնությամբ եւ նույն տեւողությամբ դժվար թե լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Դրան զուգորդվում են նաեւ սեզոնային ինֆեկցիաները, որոնք նույնպես նպաստում են։ Հիմա կարող է կորոնավիրուսային վարակը  որոշակի ակտիվանալ։ Թե ինչքան կտեւի այս ակտիվացումը եւ ինչ չափով, կդժվարանամ ասել։ Հաշվի առնենք նաեւ, որ օրը մի քանի թռիչք է կատարվում, դա էլ ապահովում է օդանավակայանը»,- նշեց Է․Հովհաննիսյանը։

Հարցին՝ արդյոք կազմակերպվող ակցիաները նպաստո՞ւմ են վարակման դեպքերի աճին՝ համաճարակաբան պատասխանեց, որ իրականում մեծ վտանգ չկա հավաքների կազմակերպման հարցում. «Վտանգ տեսնում եմ այդ հավաքների կազմակերպման ընթցքում, այսինքն՝ կարող են մարդկանց հավաքել ու տրանսպորտով տանել հավաքների։ Այդտեղ արդեն մարդիկ փակ տարածքում են, երկար ժամանակ իրար կողքի են։ Եթե դրսում կանգնած են, մի քիչ էլ որ հեռավորությունը պահպանեն, այդ դեպքում վտանգ չի լինի»։

Արդյո՞ք վարակի ուժգնության նվազում կա, հաշվի առնելով, որ սա կորոնավիրուսի երրորդ ալիքն է․ հարցին համաճարակաբանը դրական պատասխանեց. «Եթե վիրուսը մարդու պոպուլյացիա է մտնում, ապա սկզբում այն շատ ավելի ուժեղ է լինում, ավելի մեծ հետեւանքներ է թողնում։ Այն հետո կամաց-կամաց փոխանցվելով մարդկանց, ընթացքում արդեն թուլանում է։ Կարծում եմ՝ սա նույնպես բնության այդ օրենքներին պիտի ենթարկվի, եթե չլինեն արտաքին գործոնները»։

Անդրադառնալով եվրոպական մի շարք երկրների կողմից AstraZeneca պատվաստանյութի կիրառման կասեցմանը, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. «Գուցե այդ երկրներն ունեն իրենց սեփական դիտարկումները, իսկ մենք սեփական դիտարկում չունենք։ Հիմա այդ  երկրները, իրենց գիտնականների, իրենց բժշկագիտության հնարավորություններով ուսումնասիրել են այդ պատվաստանյութը, տեսել են ինչ-որ արդյունքներ եւ դադարեցրել են ներկրումը։ Երկիրը պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել։ Որոշում կայացնելու համար էլ պետք է ունենա որոշակի տվյալներ»։

Համաճարակաբանի կարծիքով՝ Հայաստանում պետք է կոնկրետ այդ պատվաստանյութի համար ստեղծվեր ավելի լայն եւ ներկայացուցչական հանձնաժողով, որը կուսումնասիրեր միջազգային փորձը եւ որոշակի եզրակացության կհանգեր։

«Պատվաստանյութ ընտրելու հարցը բավականին բարդ է։ Կառավարությունը պետք է պատասխանատվություն վերցնի եւ հավասարակշռված որոշում կայացնի»,- նշեց նա։

Անդրադառնալով Վրաստանում COVID-ի դեմ պատվաստումից հետո բուժքույրի մահվան պատմությանը՝ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. «Ասում են՝ մահվան դեպքեր կան պատվաստումից հետո. կարող է լինել պատվաստանյութի հետեւանք եւ կարող է չլինել։ Դա պետք է լուրջ ուսումնասիրվի, դա ահազանգ է։ Այդ ահազանգը գալիս է ԶԼՄ-ների միջոցով, եւ բնակչության շրջանում սկսվում է վախ։ Եթե այդ ամենին դու՝ որպես պետություն չես արձագանքում, շարունակում ես այդ քննարկումները, հնարավոր է, որ պատվաստանյութը ձեռք բերվի։ Այդ վախերի առումով աշխատանք չես կատարում, չես ապացուցում բնակչությանդ, որ դու արել ես առավելագույնը՝ ուսումնասիրելու, անվտանգությունը ապահովելու. մեր բնակչությունը պետք է համոզված լինի, որ դու, որպես կառավարություն, արել ես մաքսիմումը, որ երկրում ապահովես ամենաանվտանգ եւ ամենաարդյունավետ պատվաստանյութը։ Մենք մինչեւ հիմա չգիտենք՝ ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, որոնք որոշում են կայացնում՝ ո՞ր պատվաստանյութը բերել, որը չբերել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ