News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Պահանջվեց ավելի քան 2,5 տարի, որ արձանագրվի այն, ինչը իրավաբանների մեծամասնության համար ի սկզբանե ակնհայտ էր: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Հայելի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ հոդվածը նախատեսում է «սահմանադրական կարգի տապալում», նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հենց այս հոդվածով:

Փաստաբանն արձանագրեց, որ համապատասխան դիրքորոշում են հայտնել առաջին ատյանի դատարանը, ՍԴ-ն, ՄԻԵԴ Մեծ պալատը, Վենետիկի հանձնաժողովը: «Եվ դրանք լիովին համընկնում են մեր գնահատականների հետ, որ տվել ենք դեռեւս 2018 թվականին: Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի որոշումը կասկածի տակ դնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կրթված, խելացի մարդը, իրավաբան չլինելով, այս վեճում ընդունում է ի դեմս ՍԴ-ի պրոֆեսիոնալների իրավացիությունը: Հակառակը՝ տգետները, իրավաբան չլինելով, ասում են, որ բոլորը սխալվում են՝ ե՛ւ ՍԴ-ն, ե՛ւ ՄԻԵԴ-ը, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովը: «Պրոֆեսիոնալը կտրուկ դատողություններ չի անի այն հարցերում, որոնցից չի հասկանում: Այդպես են վարվում տգետները, ընդ որում՝ կատարում են տիեզերական մասշտաբի եզրահանգումներ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, հայտարարել էր, որ ՍԴ-ն չի կայացել որպես ինստիտուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ