News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm ընկերության պատվաստանյութի 100 հազար դեղաչափ: Այսօր առավոտյան խմբաքանակն օդանավով հասել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Սպասվում է, որ Վրաստանում Sinopharm-ի դեղամիջոցով պատվաստումը կսկսվի 2 շաբաթից: Երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են սպասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում չինական պատվաստանյութի օգտագործմանը հավանություն տալուն:

«Ներկայումս այս պատվաստանյութն օգտագործվում է տասնյակ երկրներում, եւ «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստվել է ավելի քան 40 մլն մարդ: Պատվաստանյութի հետ կապված հետազոտությունները ցույց են տալիս շատ լավ արդյունքներ»,- ասել է Գաբունիան:

Մարտի 31-ին ԱՀԿ իմունացման փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը միջանկյալ տվյալներ էր հրապարակել Sinopharm եւ Sinovac Biotech դեղամիջոցների վերաբերյալ՝ հայտարարելով դրանց անվտանգության մասին: Սպասվում է, որ արտակարգ նպատակներով այդ պատվաստանյութերի օգտագործման հանձնարարականները կտան մինչեւ ապրիլի վերջը:

Վրաստանն առաջիկայում պետք է ստանա Sinovac Biotech պատվաստանյութի 100 հազար դեղաչափ, որը Չինաստանը Թբիլիսիին նվիրել է:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Այս պահին պատվաստման համար գրանցվել կարող են բուժաշխատողները եւ 55-ն անց անձինք: Ընդ որում՝ բոլոր քաղաքացիները AstraZeneca եւ Pfizer դեղամիջոցների միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն ունեն:

Վերջին տեղեկություններով՝ երկրում պատվաստվել է ավելի քան 9 735 մարդ: Ազգային ծրագրի համաձայն՝ 2021 թվականին Վրաստանը նախատեսում է պատվաստել չափահաս բնակչության մինչեւ 65 տոկոսին կամ 1,6 մլն մարդու: Հաշվարկվել է, որ դա պետական բյուջեին կարժենա շուրջ 164 մլն լարի (50 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ