Մոսկվայի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք Դոնբասում իրավիճակի կապակցությամբ շփումներ ենք ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ: Մենք ամերիկյան կողմին սպառիչ կերպով շարադրել ենք այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է նա:
Մոսկվան Վաշինգտոնինհ զգուշացնում է Ուկրաինայի արեւելքում Կիեւի սադրիչ գործողությունների հետեւանքների մասին, հայտնել է Ռյաբկովը: