News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ՝ Պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի։

TK & Partners փաստաբանական ընկերությունն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ