News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նա նշեց, որ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պետք է դառնա ջրբաժանի օր, եւ անհրաժեշտ է ցույց տալ, որ ազգը չի ցանկանում մահանալ:

Նա վստահություն հայտնեց, որ ամբողջ աշխարհը հետեւելու է, թե իրեն ինչպես է պահելու հայ ժողովուրդը, որքանով է միասնական: «Դա նաեւ կվկայի այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ընտրությունները չեն կայանա»,- հավելեց Սարգսյանը:

Քաղաքական գործիչը շեշտեց, որ ներկայիս իշխանությունները, եթե անգամ ցանկանան, որ Թուրքիայի ոտը մտնի Հայաստան, դրան չեն կարող հասնել, քանի որ սահմանների պահպանությունը վերջնականապես հանձնել են Ռուսաստանին, որը որեւէ մեկին թույլ չի տա այստեղ թափանցել: «Ռուսաստանի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունն է՛լ ավելի է մեծացել: Պատահական չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներն են կանգնած: Բայս սա, իր հերթին, հանգեցրել է Հայաստանի ինքնիշխանության նվազեցման»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, ապա քաղաքական գործչի գնահատմամբ՝ Փաշինյանը Մոսկվա է գնում թողություն եւ անվտանգության երաշխիքներ ստանալու: «Հիմա ծառացած է պետականության պահպանման հարցը, որից հետո միայն հնարավոր կլինի մտածել զարգացման մասին: Ժողովուրդը պետք է հրաժարվի մանիպուլյացիաներից եւ տեխնոլոգիաներից, որոնք կիրառում են իր դեմ: Ինչ վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակման ձեւակերպմանը, որն այսօր առաջարվում է, դա մեր շահերից չի բխում, այլ միայն մեր թշնամիների շահերից: Փաշինյանը, սակայն, նման պայմաններում ասում է, որ մենք չպետք է թշնամի լինենք երկրի հետ, որը քեզ թշնամի է հայտարարում, հավակնում է Սյունիքին ու Երեւանին եւ կտրում է մեր հայրենակիցների գլուխները: Նա պետք է հասկանա, որ ժողովուրդն այդ թեզերը չի ընդունի: Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ»,- ամփոփեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ