News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նոր մեղադրանքի կամ վերաորակավորման համար հիմքեր չկան: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: 

Հիշեցնենք, որ այսօր դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը 300.1 հոդվածով  չորս մեղադրյալների նկատմամբ: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հոդվածը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցվել է: Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նատմամբ այն կշարունակվի ենթադրյալ կաշառքի մասով: Բոլոր չորս մեղադրյալները գործի՝ 300.1 հոդվածին վերաբերող մասով արդարացվել են, հետապնդումը դադարեցվել է հանցագործության փաստի բացակայության հիմքով:

Օրբելյանն ընդգծեց, որ քրեական հետապնդումն ի սկզբանե անօրինական էր: Արամ Օրբելյանը լրագրողներից հետաքրքրվեց, թե որքան է դա արժեցել պետության եւ հարկատուների համար:

«Ցանկացած գնով դատապարտելու ձգտումն ինքնին հանցագործություն է»,-նկատեց փաստաբանը: Նա նշեց, որ 309-րդ հոդվածը, որով դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, անցել է վաղեմության ժամկետը:

Ինչ վերաբերում է նախկին նախագահի եւ մյուսների վերականգնման համար հետագա գործողություններին, փաստաբանը նշեց, որ հարցը դեռ բաց է:

Մարդկանց մահվան եւ մարտի 1-ի հիմնական գործի մասով փաստաբանը նշեց մանրամասն հետաքննության անհրաժեշտությունը՝ արդյոք եղել են սպանություններ կամ անզգուշությունը, եղել է արդյոք հրաման: «Ի վերջո մի բան է իշխանության քաղաքական պատասխանատվությունը, այլ բան՝ քրեական պատասխանատվությունը: Ներկայիս իշխանությունը եւս պատասխանատու է պատերազմում 5 հազար տղաների մահվան եւ կորոնավիրուսից ավելի քան 4 հազար մահերի համար»,-հիշեցրեց Արամ Օրբելյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ