News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօրվա ակցիան խորհրդանշական է, մենք մեզ հետ բերել ենք թուրքական ֆես, որը պատրաստվում ենք տեղադրել թուրք իշխանությունների գլխին ու վռնդել մեր կյանքից ու երկրից, քանի որ Հայաստանի ապագան ու այլ իշխանությունների գործողություններն այլևս անհամատեղելի են: Այս մասին Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:

Նշենք, որ Շառլ Ազնավուրի հրապարակից «ՎԵՏՕ» շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի Կառավարություն, որտեղ տեղի ունեցած հրմշտոց, եւ ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել:

«Այս իշխանությունները ոչ միայն թրքահպատակ են, այլ նաև թուրք են, որովհետև հայկական սեկտորում տարիներ շարունակ փորձել են քողարկված իրականացնել թրքասիրության և ադրբեջանասիրության քարոզ և հիմա այնքան են լկտիացել, որ բացահայտ խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության, առևտրային հարաբերություններ հաստատման, ճանապարհներ բացելու, շփվելու, սիրահետելու մասին այն պարագայում, երբ ունենք հազարավոր անհետ կորածներ և գերիներ»,- նշեց Աննա Հակոբյանը:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունենք նաև կին գերի, սակայն դեռևս զոհերի և գերիների թիվը հստակ չի ներկայացվում. «Մենք ամբողջ ինֆորմացիան ստիպված ստանում ենք ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնողներից: Վերջին տվյալներով՝ 3500 դիմում է ստացվել անհետ կորածների վերաբերյալ»:

Իր հերթին, շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն ասաց. «Այսօր մենք մեր օրինակով ցույց ենք տալու բոլոր հայ տղամարդկանց, որ կարևոր է այս պահին լինել վճռական, մենք մեր օրինակով ցույց ենք տալու, որ որևէ պաշտոն, աշխատավարձ, գումար չի կարող ավելին լինել, քան՝ արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Նա դիմեց նաև ոստիկաններին՝ նշելով՝ եթե փորձ արվի բերման ենթարկել կանանց, խոչընդոտել նրանց գործողություններին, ոստիկաններն իրենք իրենց չեն ներելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ