News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կոլոմբոյի ոստիկանությունը հարձակման մեղադրանքով կալանավորել է ներկայիս «Միսիս Աշխարհին» բեմում սկանդալի պատճառով, որի ժամանակ նա պոկել է թագը նոր «Միսիս Շրի Լանկայի» գլխից:

Քերոլայն Ջուրին թագը պոկել է Փուշպիկե դե Սիլվայի գլխից մի քանի րոպե հետո այն բանից, երբ նա հայտարարվել է «Միսիս Շրի Լանկա 2020», փոխանցում է AFP-ն:

Անցյալ տարի Ջուրին եղել է «Միսիս Շրի Լանկան» եւ հաղթել է «Միսիս Աշխարհ» մրցույթում:

Փուշպիկե դե Սիլվան միջադեպից հետո, որը տեսել է ապշահար հանդիսատեսը, հիվանդանոցում բուժման կարիք է ունեցել:

«Մենք կալանավորել ենք Ջուրիին եւ (նրա գործընկեր) Չուլա Մանամենդրային՝ հարձակման եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով»,- ասել է բարձրաստիճան ոստիկան Աջիթ Ռոհանան:

Ոստիկանական տեղամասի մոտ դե Սիլվան լրագրողներին ասել է, որ ինքը պատրաստ է մեղադրանքները հետ կանչել, եթե Ջուրին հրապարակայնորեն ներողություն խնդրի, բայց նա հրաժարվել է:

Ջուրին պնդել է, որ դե Սիլվան ամուսնալուծված է, հետեւաբար «Միսիս Շրի Լանկա» կոչումը ստանալու իրավունք չունի:

Տիտղոսին հավակնելու համար մասնակիցները պետք է ամուսնացած լինեն: Դե Սիլվան իր ամուսնուց առանձին է ապրում, բայց նրանք դեռեւս օրինական ամուսիններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական…
Բաղրամյան պողոտայից ձերբակալված քաղաքացիներին կալանքի միջնորդություն դեռևս չի ներկայացվել. փաստաբան
Հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայից ձերբակալված 28 քաղաքացիներին դեռևս կալանքի միջնորդություն չի ներկայացվել. ազատ է արձակվել նրանցից մեկը... 
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին
Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք…
Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի…
Մեքսիկայում անհայտ անձինք դանակահարել են անօրինական բարի վեց այցելուների. ԶԼՄ-ներ
Հրատարակությունը հիշեցրել է, որ անցած շաբաթ նույն քաղաքում՝ մանկապարտեզի դիմաց, սպիտակ սավաններով փաթաթված երեք անգլուխ դի է հայտնաբերվել...
Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից...
Ամենաշատ