News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կոլոմբոյի ոստիկանությունը հարձակման մեղադրանքով կալանավորել է ներկայիս «Միսիս Աշխարհին» բեմում սկանդալի պատճառով, որի ժամանակ նա պոկել է թագը նոր «Միսիս Շրի Լանկայի» գլխից:

Քերոլայն Ջուրին թագը պոկել է Փուշպիկե դե Սիլվայի գլխից մի քանի րոպե հետո այն բանից, երբ նա հայտարարվել է «Միսիս Շրի Լանկա 2020», փոխանցում է AFP-ն:

Անցյալ տարի Ջուրին եղել է «Միսիս Շրի Լանկան» եւ հաղթել է «Միսիս Աշխարհ» մրցույթում:

Փուշպիկե դե Սիլվան միջադեպից հետո, որը տեսել է ապշահար հանդիսատեսը, հիվանդանոցում բուժման կարիք է ունեցել:

«Մենք կալանավորել ենք Ջուրիին եւ (նրա գործընկեր) Չուլա Մանամենդրային՝ հարձակման եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով»,- ասել է բարձրաստիճան ոստիկան Աջիթ Ռոհանան:

Ոստիկանական տեղամասի մոտ դե Սիլվան լրագրողներին ասել է, որ ինքը պատրաստ է մեղադրանքները հետ կանչել, եթե Ջուրին հրապարակայնորեն ներողություն խնդրի, բայց նա հրաժարվել է:

Ջուրին պնդել է, որ դե Սիլվան ամուսնալուծված է, հետեւաբար «Միսիս Շրի Լանկա» կոչումը ստանալու իրավունք չունի:

Տիտղոսին հավակնելու համար մասնակիցները պետք է ամուսնացած լինեն: Դե Սիլվան իր ամուսնուց առանձին է ապրում, բայց նրանք դեռեւս օրինական ամուսիններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ...
Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել
Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Երևանի Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր...
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր տան պատշգամբ. «Վայրեջքը» փափուկ չէր եղել
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են…
Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը».փաստաբան
Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»...
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալվածների թիվը հասել է 28–ի․ Մելիքյան
6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի․․․
Ամենաշատ