News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդշինբանկն իր միջազգային գործընկերների՝ Visa միջազգային վճարային համակարգի և լատվիացի գործընկեր D8 կորպորացիայի հետ համատեղ գործարկել է VTS ծառայությունը (Visa Token Service)՝ VISA քարտերով անվտանգ անհպում վճարումներ կատարելու համար: Ծառայությունը ներդրված է բանկի Մոբայլ բանկինգ հավելվածում՝ էլեկտրոնային դրամապանակ տողով, որն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար անմիջապես սմարթֆոնով բանկային քարտի փոխարեն՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարային տերմինալներում: 

«Այժմ սմարթֆոնը դառնում է նաև հարմար վճարման միջոց։ Այլևս կարիք չկա բանկային քարտ կամ դրամապանակ կրել, բավարար է ունենալ Android համակարգով աշխատող հեռախոս և կարելի է  վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց՝  շարունակելով օգտվել Visa քարտերի բոլոր առավելություններից և անվտանգությունից», - նշում է Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Էլեկտրոնային դրամապանակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է Արդշինբանկի ցանկացած տեսակի Visa քարտ, Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածը  և NFC տեխնոլոգիայով (Near Field Communication) աշխատող Android օպերացիոն համակարգով հեռախոս:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։

Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։

Բանկի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ