News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը որոշել է մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից, այսինքն ԱՄՆ-ի վրա «Ալ-Քաիդա»-ի հարձակումից 20 տարի հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի:

Սակայն զորքերի դուրսբերումը կհիմնվի անվտանգության որոշակի երաշխիքների վրա: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի Բրյուսելում այդ մասին կտեղեկացնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Աղբյուրները նշում են, որ Բայդենը կարող է նաեւ հրապարակավ հայտարարել իր որոշման մասին:

Բայդենի որոշումը, եթե հաստատվի, նշանակում է, որ զորքերը դուրս չեն բերվի մինչեւ մայիսի 1-ը` ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից թալիբների հետ համաձայնեցված վերջնաժամկետը: Մարտին թալիբները սպառնացել էին վերսկսել ռազմական գործողությունները Աֆղանստանում գտնվող օտարերկրյա զորքերի դեմ, եթե նրանք չպահպանեն մայիսի 1-ին սահմանված ժամկետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ