ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան այցելել է Բաքվում գտնվող ռազմական ավարի այգի: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն իր վրա զգացել է Մեթյու Բրայզայի թուրքամետ դիրքորոշումը:
Նա վստահ է, որ ժամանակն է սեփական «սեւ ցուցակը» կազմել:
«Ժամանակն է, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն շատ լուրջ մտածի «սեւ ցուցակ» կազմելու մասին: Նրանք պետք է իմանան, որ ամեն դեպքում նման քայլերի համար իրավունք չունեն Հայաստան մուտք գործել»,-նշեց Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի Բրայզայի պահվածքի նկատմամբ: