News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը 10 ամսվա ազատազրկման է դատապարտել լրագրող եւ ակադեմիկոս Էրոլ Մուտերսիմլերին՝ «երկրի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով, հայտնում է T24 լրատվական կայքը:

Մեղադրանքը կապված է մի հեռուստածրագրի ժամանակ Մուտերսիմլերի մեկնաբանությունների հետ, որոնցով նա քննադատել է Իմամ Հաթիպի կրոնական դպրոցները: «Իմամ Հաթիպի շրջանավարտներն այսօր հայտնվում են մեր առջեւ՝ որպես սեռական այլասերվածներ, գողեր եւ խարդախներ»,- ասել է նա: Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի ղեկավար Ալի Էրբաշը նրա խոսքերը համարել է «անընդունելի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իմամ Հաթիպի դպրոցների ակտիվ կողմնակիցն է, որոնք իսլամական հոգեւորականներ են պատրաստում: Նմանատիպ դպրոց ավարտած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 18-ամյա ղեկավարության օրոք դրանց թիվը կտրուկ աճել է՝ 450-ից հասնելով ավելի քան 5000-ի:

Ընդհանուր առմամբ 16 մարդ, ներառյալ արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարարի որդին, որը նույնպես այս դպրոցի շրջանավարտ է, Մուտերսիմլերի խոսքերի կապակցությամբ քրեական բողոքներ են ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն, հաղորդում է T24-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ