News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանություն բառի գործածումը դեպքում կարելի է համարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի։ Ավելի շատ բարոյական մակարդակում է Միացյալ Նահանգների նախագահն այդ քայլն անելու։ Մեկ տարի առաջ Ամերիակայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճանաչեցին և դատապարտեցին ցեղասպանությունը։ Մեր դեսպանատներն, ինչպես աշխատել են այնպես էլ աշխատում էին ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ պրոցեսը երբևէ չի դադարել, բայց դա միայն Հայաստանի կառավարության պայքարը չէ, այլ նաև սփյուռքի կազմակերպությունները մեծ դերակատարություն ունեն այստեղ։ Սա համազգային խնդիր է»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ պատմության ընթացքում ցեղասպանություն եղել է այն դեպքերում, եթե տվյալ ազգը պետություն չի ունեցել կամ ունեցել է անարդյունավետ պետություն։

«Պետք է հզոր պետություն կառուցենք, ինչն այս ընթացքում չենք արել մեր բազմաթիվ թերությունների պատճառով, որ նախկինում տեղի ունեցածի համար պատասխանատուները պատժվեն, մեր իրավունքները վերականգնվեն, և մենք կարողանանք կանխել ապագայում մեր նկատմամբ կազմակերպված ցանկացած ոճրագործություն։ Նախորդ տարվա պատերազմն ինձ համար ցեղասպանության շարունակությունն էր, որովհետև նույն խաղացողների կողմից կազմակերպված բան էր, ինչ 106 տարի առաջ։ Այն ժամանակ չենք ունեցել պետականություն, հիմա ունենք, եթե ընդհանրապես չունենայինք միգուցե այլ արհավիրք ունենայինք, բայց արդյունավետ պետություն էլ չունեինք, որ հաղթեինք։ Պետք է կառուցել հզոր և արդյունավետ պետություն, որտեղ ամեն ինչ արվում է հանուն մարդու, և որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ