News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի  նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունն է և ցանկացած հայի պարտքն է հարգանքի տուրք մատուցել և օժանդակել Հայկական հարցը հասանելի դարձնելու միջազգային հանրության լայն շրջանակներին:

Ֆասթ Կրեդիտն ու ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները,  շարունակելով իրենց ազգանպաստ գործունեությունն, այս անգամ աջակցել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի կայացմանը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան համաշխարհային օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը, Օլեսյա Պետրովան, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Ստավինսկին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ընթացքում հնչեց հանճարեղ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը:

Ընկերությունը, կարևորելով արվեստի դերը պետության կայունության և ազգային արժեքների ամրապնդման հարցում, կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիս-հունիս ամիսների համերգաշրջանի բոլոր համերգները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ