News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ավելի լայն խզման նշան է: Այս մասին Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է Eurasia Group-ի ղեկավար Յան Բրեմերը:

«Մենք շրջադարձային պահ ենք ապրում: Թուրքիան հեռվացել է ժողովրդավարությունից, ինչը չի մտահոգել Դոնալդ Թրամփին, սակայն շատ իրական խնդիր է Ջո Բայդենի համար: Դա համապարփակ մտահոգության խնդիր է, բացի Ս-400-երի, Սիրիայում ռազմական գործողությունների խնդրից: Եվ այժմ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-ասել է նա:

Փորձագետը հիշեցրել է, որ ԱՄՆ բոլոր վարչակազմերը Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր անտեսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ չցանկանալով թշնամանալ Անկարայի հետ:

«Բայդենի համար միեւնույն է: Բարաք Օբաման խոստացել էր, ապա հետ կանգնել, ինչը Սամանտա Փաուերն ու Բեն Ռոուդսը մեծ սխալ էին անվանել: Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել էին, իսկ փոխնախագահ Քամալա Հարիսը հանդես է եկել որպես Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի համահեղինակ: Այժմ Անկարան այլեւս ռազմավարապես կարեւոր դաշանկից չէ, ինչպես նախկինում էր: Եվ Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ավելի լայն խզման նշան է»,-հավելել է Բրեմերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ