News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, կայուն զարգացման, սոցիալական հետազոտությունների փորձի փոխանակման մի շարք այլ հարցեր: Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանյան ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այժմ 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է, և այն նախատեսում է նաև կամավորության զարգացում և խթանում:

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականցվող միջոցառումների քննարկմանը Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցակվող միջոցառումների մասին: Միաժամանակ նախարարի տեղակալը վերահաստատել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը, և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը, որի մասին որոշում էր ընդունվել նախորդ նիստի ժամանակ: Դիմելով գործընկերներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Սիրով հրավիրում եմ ձեզ մեր հրաշալի երկիր: Լիահույս եմ, որ քաղաքական և համավարակային հանգամանքները չեն խանգարի հյուրընկալել ձեզ մեր երկրի երիտասարդական մայրաքաղաք հիասքանչ Կապան քաղաքում և չեն խոչընդոտի մեր ծրագրերին, և դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրի հնադարյան պատմությանն ու տեսարժան վայրերին»: Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աշնանը Հայաստանում անցկացվելիք այդ կարևոր միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների առթիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ