News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը. Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը:

Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:

Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն:

Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող:

Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:

Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շնորհակալ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանականը կոչ է արել դադարեցնել Բաքվում 14 հայ զինծառայողների նկատմամբ ֆիկտիվ դատը
Ֆուրլասը նշել է, որ չնայած ռազմական հանցագործություններում ադրբեջանցիներին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին՝ Բաքուն եւս մեկ բեմադրված դատ է սկսել...
Բագրատյան. պատերազմի ժամանակ օդը պարբերաբար փակում էին ռուսները
«Մեզ մոտ երբեմն զարմանում են՝ ինչու նոյեմբերի 4-ին օդը կրկին բացեցին...
Բագրատյան. Հայկական կողմում մոբռեսուրսները ճակատում գործարկված էր 48 տոկոսով
«Ես կասկածում եմ, որ Փաշինյանը պայմանավորվել է Ալիեւի հետ Շուշին հանձնելու մասին...
Բագրատյան. պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000 մարդ
«Այդ մասին գրում են ընդդիմադիր ադրբեջանական ԶԼՄ-ները»,-ասաց նա...
«Վզգլյադ». Ադրբեջանում Թուրքիայի բազան Ռուսաստանի համար վտանգավոր մարտահրավեր կդառնա
«Ռուսաստանը կփորձի կանխել թուրքական բազայի կառուցումն Ադրբեջանում...
Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր միջազգային հետախուզման հայտարարման մասին տեղեկությունը
Նրանց հորինած անհեթեթությունն ինձ չի մտահոգում, ասել է Արա Աբրահամյանը...
Ամենաշատ