News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը, սակայն բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները լիովին չեն բավարարվել: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ ելույթ ունենալով Վիեննայում կայացած հանդիպումից հետո, գրում է Tasnim news-ը:

Մասնավորապես, Արաքչին նշել է, որ, չնայած ամերիկացիները պատրաստակամություն են հայտնել չեղարկել հակաիրանական պատժամիջոցների մեծ մասը, սակայն Իրանի տեսանկյունից դա բավարար չէ: «Ուստի բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել մեր երկրի բոլոր պահանջները»,- ասել է փոխնախարարը:

Արաքչին նշել է, որ առաջին հանդիպումից կարելի է եզրակացնել, որ բոլոր կողմերը լուրջ են տրամադրված լուծումներ գտնելու հարցում: Նա հավելել է, որ նոր փուլը մեկնարկել է «դրական էներգիայով»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ պատվիրակությունները կկարողանան հնարավորինս արագ որոշում կայացնել:

«Մարտահրավերներն ու տարաձայնությունները քիչ չեն, ուստի դրանք պետք է քննարկվեն՝ լուծումներ գտնելու համար»,- հավելել է իրանցի դիվանագետը: Արաքչին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ երկրի պահանջները բավարարվելուն պես վերսկսել գործարքի լիակատար իրականացումը: Ըստ նրա՝ բանակցություններում դադար չի լինի, որոնք կանցկացվեն փորձագետների մակարդակով եւ Վիեննայում բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում ստեղծված աշխատանքային խմբերի շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ