News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան լավ, արդյունավետ եւ կառուցողական էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Քննարկվել է  հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ ներկայացուցիչները համապատասխան գնահատականները տվել և տալու են։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր, որը լրիվ համապատասխանում էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասաց Կոպիրկինը։

Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։

Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է…
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
«Դրական գնահատական է տրվել հրադադարի եւ ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործողություններին…
Սերժ Սարգսյան. Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք
Մենք կապիտուլյանտին մեղադրում ենք ոչ թե եռակողմ փաստաթուղթը ստորագրելու համար, երբ ադրբեջանցիներն արդեն նվաճել էին Շուշին եւ իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին․․․
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ Ղարաբաղի անկախությունը տարբեր հարթություններում են. իրավաբան
Զրույց իրավագետ Արա Ղազարյանի հետ...
«Այս պահին դադարեցնում եմ նստացույցը». գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր
Եթե բոլոր քննարկված պայմանները եւ պահանջները չպահպանվեն մինչեւ հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը եւ ավելի լայն բողոքի ակցիաներ…
Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի...
Ամենաշատ