News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին,  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների արդյունքում մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը եւ ես ուզում եմ բոլորիս, այնուամենայնիվ շնորհավորել մեր հաղթանակների առթիվվ, մեր ժողովուրդը աշխատանքով ու միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը համոզված է, որ «թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա։ Դրան հասնելու համար պետք են բանակցություններ, բայց  ըստ նրա՝ այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները»։

«Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ