News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը համաշխարհային տնտեսության իր կանխատեսումը վերանայել է դեպի աճ` մինչեւ 5,4% աճ 2021թ., բայց նախազգուշացրել է, որ շատ երկրներում COVID-19-ի դեպքերի աճը եւ պատվաստանյութերի անբավարար հասանելիությունը սպառնում են ընդհանուր վերականգնմանը, հայտնում է AP-ը:

Համաշխարհային տնտեսական իրավիճակի եւ 2021 թվականի կեսերի կանխատեսումների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է պատվաստանյութերի արագ կիրառումը մի շարք խոշոր երկրներում՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի գլխավորությամբ, ինչպես նաեւ համաշխարհային առեւտրի աճ է կանխատեսվում:

Բայց ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ «դժվար թե դա բավարար լինի աշխարհի մնացած երկրների տնտեսությունները բարձրացնելու համար», եւ որ «Հարավային Ասիայի, Սահարայից հարավ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի տնտեսական հեռանկարները մնում են փխրուն եւ անորոշ»:

Զեկույցի հեղինակ, ՄԱԿ տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության գլոբալ տնտեսական դիտարկման բաժնի ղեկավար Համիդ Ռաշիդն ասել է, որ «Եվրոպայի հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն, որքան մենք ակնկալում էինք»` COVID-ի երկրորդ եւ երրորդ ալիքների նշանների պատճառով:

Սովորական ժամանակներում, նրա խոսքով, 5,4%-ը տնտեսական աճի շատ բարձր տեմպ կհամարվեր, բայց այս տարի դա հազիվ է փոխհատուցում նախորդ տարվա վնասները, իսկ աճը «շատ անհավասարաչափ եւ անորոշ» է:

Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսությունն այս տարի կաճի մոտ 6,2%-ով, ինչը «1966 թվականից ի վեր ԱՄՆ տնտեսության ամենաարագ աճն է», սպասվում է, որ Չինաստանի տնտեսությունը կաճի մոտ 8,2%-ով:

Ռաշիդը նշել է, որ նախկինում զարգացող երկրներում աճի տեմպերը աշխարհում միջինից բարձր կլինեին, բայց այս տարի շատ զարգացող երկրներում եւ տարածաշրջաններում աճի միջին տեմպը ցածր է համավարակի պատճառով:

Նրա խոսքով՝ տնտեսության վերականգնման հիմնական գործոններից մեկը ներդրումներն էին՝ որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, նախորդ տարի ներդրումները նվազել են ընդամենը 1,7%-ով, մինչդեռ որոշ զարգացած երկրներում ներդրումները նվազել են ՀՆԱ-ի 4%-ով կամ նույնիսկ ավելի շատ։

Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցությանը դիմակայելու համար 16 տրիլիոն դոլար խթանը «խիստ անհրաժեշտ էր համաշխարհային տնտեսության ամբողջական փլուզումից խուսափելու համար, բայց դա չհանգեցրեց ներդրումների զգալի աճի»:

Նա նախազգուշացրել է, որ «աշխարհի ֆոնդային բորսաներում զանգվածային թռիչքները վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի ֆինանսական կայունության համար, եւ մենք պետք է զգոն լինենք այդ ռիսկի հանդեպ, քանի որ դա ապագայում կարող է նաեւ խաթարել վերականգնման ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանն ավելի հայամետ կլինի, քան մեր բանակցողը. «Պատիվ ունեմ» դաշինք
Ռուսաստանը տարածաշրջանում ամենակարեւոր դերակատարն է, եւ որ ամենակարեւորն է, Հայաստանի ռազմավարական գործընկերն է...
Լիբանանի նախագահը երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ՄԱԿ-ից օգնություն է խնդրել
Կորոնավիրուսի համավարակը եւ սիրիացի փախստականների խնդիրը հսկայական վնաս են հասցրել Լիբանանին․․․
Իրանը վերադարձնում է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում
Իրանը ՄԱԿ-ում ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին...
Աշխարհում մանկական աշխատանքով զբաղված երեխաների թիվը հասել է 160 միլիոնի
2020 թվականի սկզբին 63 մլն աղջիկ եւ 97 մլն տղա զբաղվել է մանկական աշխատանքով...
«Դեռ կան մարտահրավերներ». Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Մասնավորապես, ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, նախարարի պաշտոնակատարը առանձնացրել է կոռուպցիայի...
ՄԱԿ Վճռաբեկ տրիբունալը անփոփոխ է թողել բոսնիացի սերբերի նախկին գեներալ Ռատկո Մլադիչի դատավճիռը
Սա նշանակում է, որ 79-ամյա նախկին գեներալը, որը պատերազմի ողջ ընթացքում ահաբեկել է Բոսնիան, իր կյանքի մնացած մասը անցկացնելու է բանտում...
Ամենաշատ