News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի Յուննան նահանգում հինգշաբթի՝ մայիսի 13-ի առավոտյան, 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Բաոշան քաղաքային շրջանի Շիդիան գյուղում:

Տարերքի էպիկենտրոնը գտնվում էր 8 կմ խորության վրա: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ