News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը կրում է Պաղեստինի խաղաղ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պատասխանատվություն: Այդ մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ այդ պատասխանատվության կարեւոր բաժինը վերագրվում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը: Չավուշօղլուն նշել է Պաղեստինի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու համար միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցով աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի՝ 2018 թվականի հունիսին ընդունած բանաձեւի: «Այդ նախաձեռնությունը պետք է նաեւ ներառի ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժեր ստեղծելու օգնությամբ, որոնք կունենան շահագրգիռ երկրների ռազմական եւ ֆինանսական աջակցությունը»,-հայտարարել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի խոսքով՝ ժամանակն է միավորվել եւ վճռականություն ցուցաբերել Պաղեստինի հարցում: «Իսլամական աշխարհը սպասում է մեզնից առաջնորդություն, եւ Թուրքիան պատրաստ է ցանկացած անհրաժեշտ քայլի իրագործման»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ