News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի պատվաստված բնակիչներին թույլ կտան դիմակ չկրել նույնիսկ փակ տարածություններում. Նյու Յորք է վերադառնում մարաթոնը, իսկ Radio City Music Hall-ը կրկին բաց կլինի պատվաստված հանդիսատեսների համար, AP-ի հաղորդմամբ՝ հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն: 

«Եկե՛ք վերադառնանք բնականոն կյանքին,- ասել է Կուոմոն:-Եթե պատվաստված եք, ուրեմն ապահով եք: Ո՛չ մի դիմակ: Ո՛չ մի սոցիալական հեռավորություն»:  

Չպատվաստված եւ թույլ իմունիտետ ունեցող մարդիկ պետք է շարունակեն դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչը մայիսի 19-ից պարտադիր չի լինի պատվաստանյութի երկու չափաբաժին ստացածների համար:

Միեւնույն ժամանակ, դիմակ կրելը բոլորի համար պարտադիր է որոշակի պայմաններում, օրինակ՝ դպրոցներում եւ ծերանոցներում: 
Վերջին շաբաթներին ամբողջ նահանգում վարակի նոր դեպքերի թիվը կտրուկ կրճատվել է:

Նահանգապետը հայտնել է, որ Նյու Յորքի մարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Radio City Music Hall-ը կրկին բաց կլինի հունիսին, սակայն միայն պատվաստված մարդկանց համար:

Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ չորեքշաբթի ձեռնարկությունների համար սահմանափակումների մեծամասնությունը կչեղարկվի՝ ներառյալ կանոնները, որոնք նախկինում սահմանափակում էին զբաղվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ