News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկատվություն է տրամադրել Գազայի հատվածում շենքի ռմբակոծման մասին, որտեղ տեղակայված էին Associated Press-ը եւ այլ լրատվամիջոցներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է AP-ն:

Իսրայելը պնդում էր, որ շենքում տեղակայված էր «ՀԱՄԱՍ»-ի ռազմական հետախուզության գրասենյակը: Շենքը քանդվել էր հանգստյան օրերին տեղի ունեցած ավիահարվածի արդյունքում: Սակայն Իսրայելը հրապարակավ չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհաստատեր այս: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է հետախուզության միջոցով ապացույցներ ներկայացնել շենքում «ՀԱՄԱՍ»-ի ներկայության մասին:

Բլինքենը հայտարարել է, որ «մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել հետախուզական ուղիներով»: Նա հրաժարվել է բնութագրել նյութը՝ ասելով, որ «չի կարող դա մեկնաբանել»:

Մամուլի ազատության խմբերը դատապարտել են հարձակումը, որի հետեւանքով քանդվել էր շենքը եւ նոր գլուխ էր բացվել իսրայելական ռազմական եւ միջազգային լրատվամիջոցների արդեն լարված հարաբերություններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ