News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հրաման է ստորագրել, որն արգելում է դպրոցներին եւ տեղական վարչախմբերին հաստատել բժշկական դիմակներ կրելու պարտադիր ռեժիմը, հաղորդում է The Hill-ը:

«Այովա նահանգում վերադարձնում են ծնողներին երեխաների կրթական գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ու քայլեր ձեռնարկում բոլոր այովացիների՝ իրենց առողջության մասին ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը պաշտպանելու համար»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Ռեյնոլդսը հավելել է, որ հպարտ է լինել Այովայի նահանգապետ, որի իշխանությունները գնահատում են անձնական պատասխանատվությունն ու անհատական ազատությունը:

Նշվում է, որ նահանգապետի որոշումը կայացվել է այն ֆոնին, որ Այովայում շարունակվում է SARS-СoV-2 կորոնավիրուսով վարակվելու կտրուկ անկումը: Մայիսի 19-ին նահանգում գրանցվել է վարակման 300 նոր դեպք. ավելի ցածր ցուցանիշներ գրանցվել են միայն 2020 թվականին՝ համավարակի սկզբում: Նահանգի բնակչության 47 տոկոսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ