News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը առաջիկա երեք տարիների ընթացքում եւս 3 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն կտրամադրի զարգացող երկրներին` համավարակի դեմ պայքարելու եւ տնտեսական աճը վերականգնելու համար: Այս մասին ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային առցանց գագաթաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը առաջիկա երեք տարիների ընթացքում եւս 3 միլիարդ դոլար կհատկացնի զարգացող երկրներին՝ որպես համավարակի դեմ պայքարի եւ տնտեսական աճը վերականգնելու համար միջազգային օգնություն»,- ասել է պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Չինաստանը մինչ այժմ COVID-19-ի դեմ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր է մատակարարել տարբեր երկրներ եւ մտադիր է արտասահմանյան գործընկերներին ավելի շատ մատակարարել դրանցից: Կառավարությունը խթանում է նաեւ պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը զարգացող երկրներին:

«Չինաստանն արդեն աշխարհի երկրներին մատակարարել է 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր եւ իր հնարավորությունների սահմաններում էլ ավելի շատ նման դեղամիջոցներ կտրամադրի: Չինաստանը աջակցություն է ցուցաբերում պատվաստանյութերի իր ընկերություններին` տեխնոլոգիան այլ զարգացող երկրներին փոխանցելու եւ նրանց հետ համատեղ արտադրություն սկսելու համար»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ