News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է զարգացնել Աֆրիկյան մայրցամաքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը: Ինչպես ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, ներդրումները կկազմեն 1 միլիարդ եվրո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աֆրիկյան երկրները այժմ ստիպված են պատվաստանյութեր ներկրել, մենք մտադիր ենք տարբեր երկրներում զարգացնել ազգային արտադրական կենտրոններ, որտեղ կաշխատեն եվրոպացի մասնագետներ: Սա ենթադրում է 1 միլիարդ եվրոյի ներդրում»,- ասել է Ֆոն դեր Լեյենը:

Նա նաեւ նշել է, որ գագաթաժողովում կանդրադառնան լիցենզավորված արտադրության հարցերին, որոնց համար, ըստ նրա, արդեն կան գործիքներ եւ իրավական հիմքեր, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքի փոխանցում:

Ավելի վաղ ԵՀ ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր են մինչեւ 2021 թվականի ավարտը առնվազն 100 միլիոն չափաբաժին փոխանցել ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին: Ֆոն դեր Լեյենը նշել է նաեւ, որ «ԵՄ արդյունաբերական գործընկերները պարտավորվել են ցածր եկամուտ ունեցող երկրներին անվճար կամ իջեցված գնով 1,3 միլիարդ չափաբաժին փոխանցել»: Նույն ծավալը նախատեսվում է 2022թ.։ Եվրահանձնաժողովի ղեկավարը պարզաբանել է, որ պատվաստանյութերի բաշխումը կիրականացվի COVAX մեխանիզմի միջոցով:

Գագաթաժողովին ելույթ են ունեցել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ