News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆորնիա նահանգ) ոստիկանությունը 149 մարդու է բերման ենթարկել կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ սահմանված սահմանափակումների խախտման համար: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ խոսքը խնջույքի մասին է, որը կազմակերպվել էր Հանթինգթոն Բիչում՝ TikTok սոցիալական ցանցի միջոցով: Ընդհանուր առմամբ, մոտ 2.5 հազար մարդ էր արձագանքել սոցցանցի` Ադրիան անունով օգտատիրոջ ծննդյան օրն անցյալ ուրբաթ նշելու կոչին: Ոստիկանությունը միջոցառումն անօրինական է հայտարարել եւ բազմիցս փորձել է համոզել հավաքվածներին ցրվել` կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

Ի վերջո ոստիկանությունը ստիպված էր բերման ենթարկել 121 մեծահասակի եւ 28 դեռահասի: Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանն անհնազանդության, վանդալիզմի եւ հրավառության արգելքի եւ պարետային ժամի խախտման մեջ:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի` համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 33.11 միլիոն դեպք, մահացել է 589 891 մարդ:  Երկու ցուցանիշներով էլ երկու երկրներն առաջին տեղում են աշխարհում: ԱՄՆ-ում 285.026 միլիոն պատվաստում է արվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ