News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ողջունելով նորանշանակ դեսպանին Մայր Աթոռի հարկից ներս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց երկու երկրների միջև առկա համագործակցությունը՝ հատկանշված ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններով, վստահություն հայտնելով, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա Արգենտինայի և Հայաստանի միջև կապերի առավել զորացման գործում:

Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ նշեց, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություններից է եղել, և ինչպես անցյալում, այնպես էլ այսօր իր զորակցությունն է բերում հայ ժողովրդին։

Վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցերը՝ Նորին Սրբությունն ընդգծեց այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։

Դեսպան Վերգարան իր հերթին հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արծարծեց ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ կարևոր նկատելով, որ միջազգային հանրությունն իր հերթին արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման անընդունելի և դատապարտելի երևույթներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ