News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում խոշորագույն տիեզերական ընկերություններն իրականացնում են ուղեւորություններ դեպի տիեզերք լայն հանրության համար։ SpaceX եւ Blue Origin ընկերությունները սկսել են մրցումներ մարդկանց համար, որոնք ցանկանում են տիեզերք թռնել։ Թեկնածուներից մեկը հույս ունի, որ թռիչքը կհանգեցնի այդ ոլորտում կարիերայի զարգացմանը։ Մյուսները ցանկանում են ստուգել իրենց վճռականությունը, գրում է Business Insider-ը։

Վերջերս հայտարարված SpaceX-ի Inspiration4 առաքելության հաղթողները կդառնան պատմության մեջ առաջին անձնակազմի ներկայացուցիչները, որոնք պրոֆեսիոնալ տիեզերագնացներ չեն լինի եւ կհայտնվեն Երկրի ուղեծրում 2021 թվականի վերջում երեք օրվա ընթացքում։

Մանկության տարիներին քաղցկեղ հաղթահարած Հեյլի Արսենոն անձնակազմի անդամներից մեկն է լինելու։ Նա նշել է, որ առաքելությունը գրավիչ է, քանի որ հնարավորություն է ընձեռում սեփական սահմաններից դուրս գալ։ Insider-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ նրա վիրաբույժ-օրթոպեդն ասել է․ «Տիեզերքում ձեզ համար սահմանափակումներ չեն լինի»։

SpaceX-ի կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ դասընթացներից մի քանիսը ներառում են արտակարգ իրավիճակներին պատրաստություն, սկաֆանդրների ու տիեզերական սարքերի մեջ մտնելու եւ դրանցից դուրս գալու վարժություններ, ինչպես նաեւ առաքելության մասնակի եւ ամբողջական մոդելավորում։

SpaceX-ը պատրաստվում է մեկնարկել սեպտեմբերի 15-ից հետո։ Տիեզերանավը պետք է թռնի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի 39А մեկնարկային համալիրից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ