News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանաչ անտառի մուտքի մոտ կանգնած է փայտե աշտարակ՝ մոտ երեքհարկանի շենքի բարձրությամբ, որտեղից չինական արմավի ծաղկող պլանտացիայի ցնցող տեսարան է բացվում։ Պլանտացիան, որը բաժանված է ջրանցքներով ու տնկված ընկուզենիներով, ձգվում է մինչեւ որպես պահաապաններ կանգնած բարդիների շարքը։ Հազվադեպ ամառային բրիզով եւ փայլատակող կապույտ երկնքով տեսարանը գերում է՝ հիշողություններ արթնացնելով շքեղ գետաքաղաքների մասին, քանի դեռ չեք իջել աշտարակից եւ ոտք չեք դրել նրա փոշեծածկ հողին։

China Daily-ն նյութ է պատրաստել Մակիտի անապատի մասին։

«Մակիտ օկրուգի հողերի իննսուն տոկոսը անապատ է։ Գտնվում է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում, Սինցյան-ույղուրական ինքնավար շրջանում, հանրահայտ Քաշգար քաղաքից դեպի արեւելք։ Չորային օկրուգը եւ նրա 800 000 բազմազգ բնակիչները պաշարված են ավազով՝ Չինաստանի ամենամեծ անապատի՝ Թակլիմականի հյուսիսում, հարավում եւ արեւելքում։ Երբ քամի է բարձրանում, իսկ դա հաճախ է լինում, Թակլիմականի (անապատը չափերով հավասար է Լեհաստանին) ավազը երկինքը վերածում է դարչնագույն արգանակի։

Այնուամենայնիվ, Մակիտ շրջանում են աճում չինական խուրմայի մոտ 37 300 հեկտար պլանտացիաները։ Պլանտացիաների մասշտաբները եւ արտադրության ծավալը հավասարը չունեն Չինաստանում։ 2020թ. հավաքվել է 260 000 տոննա խուրմա. սա ռեկորդային ցուցանիշ է։ Օկրուգում նաեւ առատորեն աճեցնում են հյութալի մրգեր, ինչպիսին են սեխը, խաղողն ու նուռը։

Փթթուն գյուղատնտեսական արտադրությունը Մակիտ օկրուգում հաջողություն է, որն անհնարին կլիներ առանց անապատացման դեմ պայքարում նրա եռանդուն ջանքերի։ 2012թ. օկրուգը 66 667 հեկտար էկոլոգիական անտառ տնկելու հավակնոտ նախագիծ գործարկեց»,- նշում է հեղինակը։

Նրա խոսքով՝ Մակիտ օկրուգի էկոլոգիական անտառներին հատուկ հմայք է ավելացնում բույսերի ընտրությունը, որոնց թվում են սպիտակ բարդին, դեղին եղջյուրը, վայրի ձիթենին, արքայարմավը, վարդագույն ուռենին, սաքսաուլը, սեւ սալորը եւ խնձորը, որոնք հաշվի են առնում ինչպես բնական հանգամանքները, այնպես էլ տնտեսական հեռանկարները։

Նախագծի գործարկումից հետո անցած ինը տարիներին մոտ 27 300 հեկտար մակերեսի վրա տնկվել է 220 մլն տնկի՝ դիմացկունության ավելի քան 95 տոկոս գործակցով. դա նախնական նպատակի մոտ երկու հինգերորդն է։

Հատկանշական են նաեւ նրա տնտեսական առավելությունները։ Նախագծի շնորհիվ տեղի բնակիչները ստացել են ավելի քան 270 աշխատատեղ՝ աշխատակիցների տարեկան եկամուտներն ավելացնելով 40 000 յուանով, նշում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ