Բաքվում պետական մեղադրողը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, ով անօրինական պահվում է Ադրբեջանում, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» հոդվածներով:
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին: