News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Վճռաբեկ տրիբունալը անփոփոխ է թողել բոսնիացի սերբերի նախկին գեներալ Ռատկո Մլադիչի դատավճիռը, որը դատապարտվել էր 1992-1995 թվականներին Բոսնիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ցեղասպանության եւ այլ հանցագործությունների համար: Սա նշանակում է, որ 79-ամյա նախկին գեներալը, որը պատերազմի ողջ ընթացքում ահաբեկել է Բոսնիան, իր կյանքի մնացած մասը անցկացնելու է բանտում, հայտնել է AP-ը:  

Նախագահող դատավոր Պրիսկա Մատիմբա Նյամբեն հայտարարել է, որ դատարանը «ամբողջությամբ» մերժել է Մլադիչի բողոքարկումը եւ ուժի մեջ թողել ցմահ բանտարկությունը:

Նա նաեւ մերժել է դատախազության բողոքարկումը Մլադիչի արդարացման համար մեկ այլ` պատերազմի սկզբում էթնիկ զտումների հետ կապված ցեղասպանության մեղադրանքով:

Մլադիչը, Բոսնիայի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի հետ միասին, ցմահ ազատազրկման է դատապարտված բոսնիական պատերազմում էթնիկ արյունահեղություն կազմակերպելու համար, որի արդյունքում զոհվել է ավելի քան 100,000 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են անօթեւան:

«Բոսնիայի դահիճ» մականունը կրող Մլադիչը ղեկավարում էր վայրագությունների համար պատասխանատու զորքերը՝ սկսած էթնիկական զտումների արշավներից մինչեւ Սարաեւոյի պաշարում եւ 1995 թվականին Սրեբրենիցայի կոտորած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ