News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել Լուսավորչի գբի վրա, որտեղ Գրիգոր Լուսավորիչը պահվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․

«Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,-ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։

«Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշեց, որ դաժան փորձությունների՝ կորոնավիրուսի, պատերազմի միջով անցնելով` իրենք առաջին հերթին վերադառնում են իշխանության ձևավորման քրիստոնեական սկզբունքին. «Այս ընտրությունը, քարոզարշավը մեզ համար առաջին հերթին քավության ճանապարհ է, մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու, մենք եկել ենք ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելու, ձեր նախատինքները, քննադատությունները լսելու, որովհետև սա բխում է նաև մեր քրիստոնեական էությունից:

Պատերազմից հետո խոսել են բոլոր՝ ընդդիմություն, իշխանություն, բայց հիմա եկել է ժողովրդի խոսելու հերթը: Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն  Աստծո, և այդ քրիստոնեդական արժեքներից է, որ մենք ասում ենք՝է հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման, որովհետև ժողովրդի կայացրած որոշումն Աստծո կայացրած որոշումն է․ եթե որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք, եթե որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ