News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսրայելի առողջապահության նախարարությունը հունիսի 15-ից հանել է դիմակների պարտադիր կրման պարտադրանքը փակ տարածքներում, ինչը վերջին կարանտինային կարգադրությունն էր երկրի ներսում, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իսրայելի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Խեզի Լեւին ստորագրել է հանրային առողջապահության մասին հրամանի փոփոխություն, որով հանվում է դիմակներ կրելու կարգադրությունը (փակ տարածքներում) երեքշաբթի օրվանից՝ 2021թ. հունիսի 15-ից»,- ասվում է հաղորդագրությունում։ Որպես բացառություններ նշված են հետեւյալ դեպքերը. «երկարատեւ հոսպիտալացման բուժհաստատությունները, ծերաբուժական բաժանմունքները, ինչպես նաեւ ծերանոցները», «պարտադիր ինքնամեկուսացման վայրերում գտնվող անձինք», «ավիաչվերթների ուղեւորները»։ Բուժհաստատությունների համար կթողարկվեն լրացուցիչ հրահանգներ, նշել են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։

Հունիսի 1-ից Իսրայելում հանվել են բոլոր կարանտինային սահմանափակումները՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն, բացի փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջից։ Գրեթե բոլոր կարգադրությունները հանելու որոշումն ընդունվել է իշխանությունների կողմից քովիդով հիվանդացության ցածր եւ կայուն մակարդակի պատճառով։ Բնակչության պատվաստումը Pfizer ընկերության պատվաստանյութով Իսրայելում սկսվել է անցած տարվա դեկտեմբերի 20-ից։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում առաջին չափաքանակն ստացել է մոտ 5,479 մլն իսրայելցի, երկրորդը՝ 5,144 մլն, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի (9,3 մլն մարդ) 55 տոկոսը եւ մեծահասակների 76 տոկոսը։ Հունիսի 6-ից Իսրայելում սկսվել է 12-15 տարեկան երեխաների պատվաստումը, նշում է Kan պետական ռադիոկայանը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի սահմանափակումները «կմնան ուժի մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում կխստացվեն»։ Օտարերկրացիների մուտքն Իսրայել սահմանափակված է տարեսկզբից, իսկ հունիսի 11-ին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց մինչեւ հունիսի 27-ը հրեական պետության քաղաքացիների՝ այն երկրներ ելքի սահմանափակումների գորոծողությունը երկարացնելու որոշմանը, որոնք մտնում են այսպես կոչված կարմիր ցուցակի մեջ՝ քովիդի տարածման հետ կապված։ Մայիսի 31-ից Իսրայելի առողջապահության նախարարությունը Ռուսաստանը եւ Արգենտինան մտցրել է այդ ցուցակ, որտեղ այդ պահին արդեն գտնվում էին Ուկրաինան, Եթովպիան, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Մեքսիկան եւ Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ