News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Բայդենի հետ իր առաջին բանակցություններից հետո փորձել է լավատեսական թվալ` չնայած չհայտարարեց մի շարք հարցերի շուրջ մեծ առաջընթացի մասին, գրում է Arab Weekly-ն:

«Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նոր նախագահի հետ իր բանակցությունները որպես «արդյունավետ եւ անկեղծ» է որակել: «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ չկան, եւ համագործակցության ոլորտներն ավելի հարուստ եւ լայն են, քան խնդիրները»,- ասել է նա:

Չնայած դրանց հրապարակային լավատեսական տոնայնությանըզ` առաջնորդներից ոչ մեկը մանրամասներ չներկայացրեց, թե ինչպես են դրանք կարգավորելու, կամ չնախանշեց ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ լարվածությունը մեղմելու քայլերը:

Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, զայրացրեց իր դաշնակիցներին՝ ռուսական ցամաքային հրթիռներ գնելով եւ միջամտելով պատերազմներին Սիրիայում եւ Լիբիայում: Այն առճակատման մեջ է նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ Արեւելյան Միջերկրածովում ծովային տարածքի հարցով:

Բայդենն Էրդողանի նկատմամբ ավելի սառը տոնայնություն է պահում, քան նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը: Բայդենն 1915 թվականին հայերի կոտորածը արագ որպես Ցեղասպանություն ճանաչեց` դիրքորոշում, որը զայրացրեց Թուրքիային եւ ուժեղացրեց քննադատությունները Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Վաշինգտոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել ՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400- ների գնման հետ: Նա նաև բացառեց Թուրքիային F-35 ծրագրից: Էրդողանը հայտարարեց, որ «Ս-400»-ների շուրջ վեճում առաջընթաց չկա:

««Ս-400»-ների մասով ես ասացի (Բայդենին) նույնը, ինչ նախկինում էր,- ասել է նա:- Ես բարձրացրեցի F-35- ի հարցը»,- ասել է Էրդողանը` ազդարարելով, որ ցանկանում է, որ Թուրքիան կրկին ընդգրկվի այդ ծրագրում: «Ես նրան ասացի, թե համատեղ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»:

Ոլորտներից մեկը, որտեղ Էրդողանը հույս ուներ ցույց տալ ՆԱՏՕ-ում Թուրքիայի կենտրոնական դերը, Աֆղանստանն է, որտեղ Անկարան առաջարկել է պահպանել եւ շահագործել Քաբուլի օդանավակայանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: ՆԱՏՕ-ի ղեկավար Յանս Ստոլտենբերգն ասել էր, որ Թուրքիան կարող է առանցքային դեր ունենալ, բայց գագաթնաժողովում ոչ մի որոշում չկայացվեց: ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման սկզբում Բայդենը զրուցել էր Էրդողանի հետ, նախքան կզբաղեցնեին իրենց տեղերը: Այդ օրն ավելի ուշ երկու առաջնորդները եւ նրանց օգնականները հիմնականում լուռ նստած էին խորհրդաժողովի սեղանի հակառակ կողմերում` անտեսելով կարժ ժամանակով սենյակ հրավիրված լրագրողների հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել