News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնակչության կուտակած վարկերի սպասարկման հետ կապված առաջացած բարդ խնդիրը լուծելու երկու եղանակ կա: Այս մասին Ավշարի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«2018-ից հետո իշխանություններն այնպիսի խոստումներ բաժանեցին, որ բնակչությունը հսկայական սպասումներ ուներ, կախարդական փայտիկի պես: Արդյունքում, բնակչության մի մասը հսկայական վարկեր ստացավ: Սպառողական վարկերի աճը շուրջ 30 տոկոս է: Բայց երբ տնտեսությունը սկսեց անկում ապրել, վարկերի սպասարկումը եւ տոկոսների մարումն անհնար դարձավ: Իշխանությունները խաբեցին ժողովրդին «պայծառ ապագայով»: Վարկն անհաթահարելի ծանրաձող է դարձել: Իշխանափոխությունից հետո մենք պետք է ուսումնասիրենք խնդրի մասշտաբները: Բայց պետք է մարդկանց կողքին լինել: Նույնն է գյուղացիների համար վարկերի դեպքում: Կարծում եմ` կա երկու ճանապարհ. կա՛մ պետությունը մասամբ է ստանձնում է վարկերի սպասարկումը, կա՛մ սուբսիդավորում է գյուղացիներին: Մենք կմտածենք, թե ինչպես կանխել մարդկանց սեւ ցուցակում հայտնվելը: Այժմ կա տոկոսների սուբսիդավորման ծրագիրը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել շեմը եւ հնարավորություն տալ սկսել նոր էջից»,- ասաց Քոչարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ